Իրանը հրթիռակոծել է Հորմուզի նեղուցում գտնվող ԱՄՆ-ի նավերը և Հորդանանում տեղակայված բազաները

Իրանը հրթիռակոծել է Հորմուզի նեղուցում գտնվող ԱՄՆ-ի նավերը և Հորդանանում տեղակայված բազաները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ԱՄՆ նավերի ուղղությամբ, հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Իրանը հարվածել է նաև Հորդանանում գտնվող ամերիկյան զինվորականների վրա, պնդում է Fox News հեռուստաալիքի լրագրող Թրեյ Յինգսթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Իրանը հարձակվում է Հորդանանում տեղակայված ԱՄՆ ԶՈւ-ի վրա»,- գրել է նա «X»-ում։

Յինգսթի խոսքով՝ Իրանի արձակված գրեթե բոլոր հրթիռները առայժմ հաջողվում է որսալ, հարձակման հետևանքով զգալի վնասներ չկան։

ԻՀՊԿ-ն, անդրադառնալով Հորդանանում ԱՄՆ-ի դեմ հարվածներին, նշել է, որ ամերիկյան բազաներին հասցված հարվածների հետևանքով ոչնչացվել են տեխնիկական սպասարկման ենթակառուցվածքները և կործանիչների տեղակայման վայրերը:

Leave a comment