Երևանում հարևանների միջև վեճ է եղել, գործի է դրվել գազային ատրճանակ

Երևանում հարևանների վեճը վերածվել է խուլիգանության, կան ձերբակալվածներ


ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում ոստիկանները կանխել են հետագա զարգացումներն ու խուլիգանության կասկածանքով ձերբակալել վիճաբանության մասնակիցներին։


Ինչպես հայտնում են ՆԳՆ–ից, օգոստոսի 30-ին՝ ժամը 22.40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադանայի փողոցում վիճաբանություն է։ 


Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը կանխել են հետագա զարգացումները և վիճաբանության մասնակիցներին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել:


Ըստ նախնական տվյալների՝ վիճաբանություն է եղել հարևանների միջև, ինչի ընթացքում գործի է դրվել գազային ատրճանակ: 


Տուժածներ կամ մարմնական վնասվածք ստացած անձինք չկան: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։



Կարդացեք նաև․ Կենցաղային վեճն ավարտվել է սպանությամբ. 28-ամյա կինը ոչ սթափ վիճակում տղամարդու է դանակահարել



 


Leave a comment