Լարված իրավիճակ Շենգավիթում. թաղապետարանը փորձում է բնակելի տնակ քանդել. ՈՒՂԻՂ

Հասարակություն

31.08.2026 | 13:25

Քաղաքապետարանը փորձում էր քանդման աշխատանքներ իրականացնել Շիրակի 49 հասցեում՝ բնակեցված մի քանի տնակ քանդելով։
«Ես հաշմանդամ եմ, էրեխես հիվանդ, մյուսը սահմանի բերան ծառայում ա , ինչի՞ համար քանդեն տունս»,- ասում է բնակիչներից մեկը՝ հավելելով, որ քաղաքապետարանն այլընտրանքային տարբերակ չի առաջարկում, «պետությունից կտրված» ապրել են, ոչնչով իրենց չեն աջակցել․ Factor TV-ն ուղիղ եթերով տեղից ներկայացնում է իրավիճակի զարգացումը։

Անի Թամրազյան

Leave a comment