https://arm.sputniknews.ru/20260831/rusakan-zinuzhy-ukrainaji-zu-i-entakarucvatsqner-ev-lvogistik-kentrvonner-e-khvocel-pn-106296234.html
Ռուսական զինուժը Ուկրաինայի ԶՈւ-ի ենթակառուցվածքներ և լոգիստիկ կենտրոններ է խոցել․ ՊՆ
Ռուսական զինուժը Ուկրաինայի ԶՈւ-ի ենթակառուցվածքներ և լոգիստիկ կենտրոններ է խոցել․ ՊՆ
Sputnik Արմենիա
Հարվածներ են հասցվել նաև ԱԹՍ-ների հավաքման վայրերին և Ուկրաինայի ԶՈւ–ի ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետերին։ 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T13:54+0400
2026-08-31T13:54+0400
2026-08-31T13:54+0400
ռուսաստան
ուկրաինա
պահեստ
անօդաչու թռչող սարք (աթս)
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_0:164:1600:1065_1920x0_80_0_0_06c7002a2127872e1375d8794d585f10.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՌԴ զինված ուժերը անցած մեկ օրում խոցել են Ուկրաինայի վառելիքաէներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ և Ուկրաինայի ԶՈւ-ի լոգիստիկ կենտրոններ։ Այս մասին հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։Բացի այդ, խոցվել են անօդաչու թռչող սարքերի հավաքման և պահպանման վայրեր, ռազմամթերքի, վառելիքի ու ռազմական գույքի պահեստներ, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր 142 տեղամասում։Հաղորդվում է նաև, որ ՀՕՊ ուժերը մեկ օրում ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ-ի 766 անօդաչու թռչող սարք և HIMARS համակարգի երեք հրթիռային արկ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_99:0:1519:1065_1920x0_80_0_0_e03e5521d43672953c0d991886dd6ca7.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, պահեստ, անօդաչու թռչող սարք (աթս), զենք
ռուսաստան, ուկրաինա, պահեստ, անօդաչու թռչող սարք (աթս), զենք
Հարվածներ են հասցվել նաև ԱԹՍ-ների հավաքման վայրերին և Ուկրաինայի ԶՈւ–ի ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետերին։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՌԴ զինված ուժերը անցած մեկ օրում խոցել են Ուկրաինայի վառելիքաէներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ և Ուկրաինայի ԶՈւ-ի լոգիստիկ կենտրոններ։ Այս մասին հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։
Բացի այդ, խոցվել են անօդաչու թռչող սարքերի հավաքման և պահպանման վայրեր, ռազմամթերքի, վառելիքի ու ռազմական գույքի պահեստներ, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր 142 տեղամասում։
Հաղորդվում է նաև, որ ՀՕՊ ուժերը մեկ օրում ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ-ի 766 անօդաչու թռչող սարք և HIMARS համակարգի երեք հրթիռային արկ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։