Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակը կլինի «վերջի սկիզբը», հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նեթանյահուի խոսքերով՝ իր հակառակորդների հաղթանակը կհանգեցնի «Լիբանանից, Գազայից և Սիրիայից դուրս գալուն, պաղեստինյան պետության ստեղծմանը և Իսրայելի վերջի սկզբին»։
Միևնույն ժամանակ, «Haaretz»-ը, հղում անելով ռազմական աղբյուրներին, հաղորդում է, որ Նեթանյահուն միտումնավոր սրում է լարվածությունը Արևմտյան ափին՝ հոկտեմբերի 7-ից հետո տեղի ունեցած անհաջողություններից ուշադրությունը շեղելու համար։