Լարված իրավիճակ՝ Շենգավիթում. 6 տնակների քանդումն ուղեկցվել է բնակիչների հետ բախմամբ, հոսպիտալացմամբ և բերման ենթարկելով

Բնակիչները քարեր են նետել տնակները քանդելու համար ժամանած բուլդոզերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Լարված իրավիճակ է ստեղծվել երկուշաբթի օրը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում. թաղապետարանը փորձում է քանդել 6 բնակելի տնակ:

Դեպքի վայր է ժամանել բուլդոզեր՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի մեքենայի ուղեկցությամբ։ Բնակիչները, մասնավորապես կանայք, փորձում են մանկասայլակների միջոցով խոչընդոտել իրավապահների գործողություններին։

Բնակիչները քարեր են նետել տնակները քանդելու համար ժամանած բուլդոզերի ուղղությամբ։ Բախում է տեղի ունեցել։ Կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նրան հոսպիտալացրել են։

Երկու անձ բերման է ենթարկվել։


Leave a comment