Ընդդիմության հաղթանակը կլինի վերջի սկիզբը. Նեթանյահու


Իսրայելի խորհրդարանի ընտրությունում ընդդիմության հաղթանակը կլինի «վերջի սկիզբը», հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։


Նրա խոսքով՝ իր հակառակորդների հաղթանակը կհանգեցնի «Լիբանանից, Գազայից և Սիրիայից իսրայելական զորքի դուրս գալուն, պաղեստինյան պետության ստեղծմանն ու կդնի Իսրայելի վախճանի սկիզբը»։


Այդ նույն ժամանակ, Haaretz-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին, հաղորդում է, որ Նեթանյահուն միտումնավոր է սրում լարվածությունն Արևմտյան ափին՝ շեղելու ուշադրությունը հոկտեմբերի 7-ից հետո տեղի ունեցած անհաջողություններից:

Leave a comment