Թենիսիստ Առնո Ավետիսյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած «Բոհդան Տոմաշևսկու գավաթ» թենիսի մինչև 16 տարեկանների առաջին կատեգորիայի մրցաշարում հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը։

Եզրափակիչում Ավետիսյանը 6։2, 7։5 հաշվով առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Իգոր Բարտնիկի նկատմամբ։

Առնո Ավետիսյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է մինչև 16 տարեկանների առաջին կատեգորիայի մրցաշարում։

Զուգախաղի եզրափակիչում Առնո Ավետիսյանն ու ուկրաինացի Վլադիսլավ Բոհոմոլկինը 6։2, 6։2 հաշվով հաղթել են լեհ Միխալ Խիլային և ուկրաինացի Վոլոդիմիր Շիրշկովին:

Leave a comment