Էրդողանն ու կինը մեկնել են Բիշքեկ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

Նախագահ Էրդողանին, նրա կնոջը՝ Էմինե Էրդողանին և նրանց ուղեկցող պատվիրակությանը ճանապարհելու համար օդանավակայան են ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Հաքքի Սուսմազը, Անկարայի նահանգապետ Յաքուփ Ջանբոլաթը և այլ պաշտոնյաներ։

 

Leave a comment