Գեորգի Հարությունյանը գեղեցիկ գոլ է խփել «Ֆերենցվարոշին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը գոլի հեղինակ է դարձել հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» կազմում։

Հունգարիայի առաջնության 6-րդ տուրում 21-ամյա ֆուտբոլիստը գրավել է «Ֆերենցվարոշի» դարպասը: 58-րդ րոպեին Հարությունյանը հավասարեցրել է հաշիվը, սակայն 5 րոպե անց «Ֆերենցվարոշը» խփել է ևս մեկ գոլ ու հասել հաղթանակի՝ 2:1:

Ընթացիկ առաջնությունում Գեորգի Հարությունյանը մասնակցել է 6 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ: «Պուշկաշ Ակադեմիան» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:



Դավիթ Եղիազարյան

Leave a comment