https://arm.sputniknews.ru/20260831/hvormuzi-het-kapvats-iravitshakum-miak-apakajunacnvogh-gvortsvony-amnn-e-irani-agn-106278511.html
Հորմուզի հետ կապված իրավիճակում միակ ապակայունացնող գործոնը ԱՄՆ–ն է․ Իրանի ԱԳՆ
Հորմուզի հետ կապված իրավիճակում միակ ապակայունացնող գործոնը ԱՄՆ–ն է․ Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
ԱԳՆ-ն նշել է, որ Իրանը կպատասխանի ԱՄՆ-ի բոլոր գործողություններին։ 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T09:52+0400
2026-08-31T09:52+0400
2026-08-31T09:53+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:55:1024:631_1920x0_80_0_0_8bb94ad62bf9fdf10c38a8ed9e462a9e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի անկայունության միակ գործոնը Մերձավոր Արևելքում ամերիկյան գործողություններն են։ Այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանի Լարկ կղզուն, ԻՀՊԿ-ն` Հորդանանի բազաներին։Արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է` Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը չեն վարանելու իրացնել օրինական ինքնապաշտպանության իրենց անքակտելի իրավունքը և համապատասխան կերպով վճռական պատասխան են տալու հակառակորդի ցանկացած ռազմական ագրեսիայի։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Այս պահին հակամարտությունը դեռ չի կարգավորվել. ԱՄՆ-ն ապավինում է տնտեսական ճնշմանը։Սպիտակ տանը նշել են Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների նպատակը
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:0:1024:768_1920x0_80_0_0_c93123a01b27378ab6b18398c65a3251.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
09:52 31.08.2026 (Թարմացված է: 09:53 31.08.2026)
Բաժանորդագրվել
ԱԳՆ-ն նշել է, որ Իրանը կպատասխանի ԱՄՆ-ի բոլոր գործողություններին։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի անկայունության միակ գործոնը Մերձավոր Արևելքում ամերիկյան գործողություններն են։ Այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանի Լարկ կղզուն, ԻՀՊԿ-ն` Հորդանանի բազաներին։
«Տարածաշրջանում ծովային ուղիների անվտանգության խաթարման միակ պատճառը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի անօրինական ու ագրեսիվ գործողություններն են։ Դրանք սկսվել են 2026 թ․ փետրվարի 28-ին Իրանի դեմ իրականացված հարձակմամբ և վերջին վեց ամիսների ընթացքում շարունակվել են տարբեր ձևերով, այդ թվում՝ ծովային շրջափակմամբ և այլ սադրիչ ու միջամտողական գործողություններով»,– ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է` Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը չեն վարանելու իրացնել օրինական ինքնապաշտպանության իրենց անքակտելի իրավունքը և համապատասխան կերպով վճռական պատասխան են տալու հակառակորդի ցանկացած ռազմական ագրեսիայի։
«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի նոր ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև Իրանի դեմ ծովային շրջափակման և տնտեսական պատերազմի շարունակման բոլոր հետևանքների ամբողջական պատասխանատվությունը կրում է ԱՄՆ վարչակարգը և այն բոլոր կողմերը, որոնք որևէ կերպ համագործակցում և մասնակցում են ԱՄՆ-ի անօրինական և միջազգային իրավունքի խախտմամբ իրականացվող գործողությունների նախապատրաստմանն ու իրականացմանը»,– ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Այս պահին հակամարտությունը դեռ չի կարգավորվել. ԱՄՆ-ն ապավինում է տնտեսական ճնշմանը։