ՌԴ–ն աջակցում է Արկտիկայի կայացմանը որպես Եվրասիայում համագործակցության տարածք․ Լավրով

https://arm.sputniknews.ru/20260831/rdn-ajakcum-e-arktikaji-kajacmany-vorpes-evrasiajum-hamagvortsakcutjan-taratsq-lavrvov-106277816.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106202298_74:0:874:600_1920x0_80_0_0_29332c62f469c1372bf243ba32fea2a5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, արկտիկա, սերգեյ լավրով

ռուսաստան, արկտիկա, սերգեյ լավրով

Բաժանորդագրվել

Ռուսաստանը պատրաստ է Արկտիկայում ակտիվ համագործակցության ԱՊՀ գծով դաշնակիցների և գործընկերների հետ։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանն աջակցում է Արկտիկայի կայացմանը որպես Եվրասիայում անվտանգության և համագործակցության ընդհանուր տարածք։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հոդվածում, որը նա գրել է Arctic.ru–ի համար հրապարակվել է ria.ru կայքում։

«Աջակցում ենք Արկտիկայի կայացմանը որպես Եվրասիայում անվտանգության և համագործակցության համամայրցամաքային տարածքի անբաժանելի մաս»,- գրել է Լավրովը։

Նա նշել է, որ Ռուսաստանը Անդրբևեռում սերտ համագործակցություն է հաստատել Չինաստանի և Հնդկաստանի հետ, ընդ որում՝ Արկտիկան կարող է դառնալ Նյու Դելիի հետ առաջիկա 20 տարիների գործընկերության առաջատար ուղղություններից մեկը։

Պեկինի հետ Արկտիկայի թեման բովանդակալից քննարկվում է վարչապետների կանոնավոր հանդիպումների ընթացքում։ Գործում են Հյուսիսային ծովային ուղու հարցերով երկկողմ մասնագիտական ենթահանձնաժողովը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների և գիտական փոխանակումների մեխանիզմները։

«Արդյունքները խոսուն են․ դա և՛ Ռուսաստանի հյուսիսային ծովերով կանոնավոր կոնտեյներային փոխադրումների մեկնարկն է՝ դրանց քանակի ավելացման ծրագրերով, և՛ այլ ձեռքբերումներ, այդ թվում՝ բևեռային հետազոտությունների ոլորտում»,- նշել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարն ընդգծել է` Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն զարգացնել արկտիկական տարածաշրջանում գործնական համագործակցությունը Բելառուսի, ինչպես նաև ԱՊՀ տարածքի մյուս դաշնակիցների և գործընկերների հետ։

«Ծայրագույն Հյուսիսում փոխգործակցության հեռանկարներ կան Բրազիլիայի, Ինդոնեզիայի, Իրանի, ԲՐԻԿՍ-ի այլ երկրների հետ։ Մենք պատրաստ ենք զարգացնել համագործակցությունը Բելառուսի, ԱՊՀ տարածքում մյուս դաշնակիցների և գործընկերների հետ»,- նշել է նա։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ արկտիկական գոտու և Հյուսիսային ծովային ուղու տրանսպորտային-լոգիստիկ պոտենցիալի համալիր զարգացումը լայն հնարավորություններ է բացում համատեղ ծրագրերի համար։

«Արկտիկայում Ռուսաստանը ձգտում է խաղաղության և կայունության պահպանմանը, ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների մակարդակի նվազեցմանը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար բարենպաստ արտաքին պայմանների ստեղծմանը»,- հավելել է նա։

Լավրովի խոսքով` այս դրույթների գործնական իրականացման նպատակով Մոսկվան բաց է փոխգործակցության համար կառուցողական տրամադրված բոլոր օտարերկրյա պետությունների հետ, որոնք նույնպիսի պատրաստակամություն են ցուցաբերում:

Leave a comment