Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կայանալիք հանդիպման ընթացքում կանդրադառնան նաև Հայաստանի՝ ԵՄ-ի, թե ԵԱՏՄ-ի հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ հանրաքվեի հարցին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ռիա Նովոստին»։
«Նախագահը, իհարկե, կօգտագործի այս հանդիպումը՝ ևս մեկ անգամ ներկայացնելու մեր փաստարկները։ Բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հենց հայերը։ Եվ, իհարկե, իրենց ճակատագրի վերաբերյալ որոշումը կայացնելու են հենց իրենք՝ հայերը։ Մենք էլ հենց առաջարկում ենք նրանց դա անել՝ անցկացնել հանրաքվե»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը տեղի կունենա Ղրղզստանում՝ ՇՀԿ-ի շրջանակներում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: