Տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ

Օգոստոսի 30-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ Վիրապ աբեղա Սարգսյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին կրթական կառույցների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, մանկավարժներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Սուրբ Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, 2026-2027 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment