ԱՄՆ-ին Վենեսուելայի հետ գործարք է պետք Իրանում խնդիրների և ընտրությունների պատճառով

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր Վենեսուելայի հետ «համաշխարհային պատմության մեջ խոշորագույն նավթային գործարք» կնքելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Վաշինգտոնը ստիպված էր որքան հնարավոր է շուտ հայտարարել Կարակասի հետ նավթային գործարքի մասին՝ կապված Իրանի հետ ձգձգված հակամարտության և Կոնգրեսի առաջիկա ընտրությունների հետ: Այս մասին գրում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, «Իրանի դեմ ոչ ժողովրդական և հյուծիչ պատերազմի պայմաններում, որը հանգեցրել է էներգակիրների համաշխարհային մատակարարումների կրճատմանը, ԱՄՆ իշխանությունները «սուր անհրաժեշտություն են զգացել հայտարարելու, որ իրենց հաջողվել է ապահովել Արևմտյան կիսագնդում նավթի մատակարարման երկարաժամկետ աղբյուր»։

Պարբերականի աղբյուրները նաև նշել են, որ Վենեսուելայի հետ գործարքն անհրաժեշտ է Վաշինգտոնին՝ որպես քաղաքական հաղթանակ տանելու և ամերիկացիներին Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքներից պաշտպանելու միջոց Կոնգրեսի նոյեմբերյան ընտրությունների նախաշեմին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Վենեսուելայի հետ «համաշխարհային պատմության մեջ խոշորագույն նավթային գործարքի» կնքման մասին, որի շրջանակում ԱՄՆ-ը վերահսկողություն է ձեռք բերել հարավամերիկյան երկրի նավթի ավելի քան 65 միլիարդ բարել ապացուցված պաշարների նկատմամբ:

Leave a comment