Մինչ Հայաստանի իշխանությունները փակում են թեման, ադրբեջանցիները շարունակում են պահանջել արդարադատություն․ Աննա Մելիքյան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Մինչ Հայաստանի իշխանությունները փակում են ադր-ցիների կողմից կատարված պատերազմական հանցանքների համար պատասխանատվության թեման, հստակ ասում են, որ նպատակահարմար չէ, ադր-ցիները շարունակում են պահանջել արդարադատություն։

Օրինակ՝ դժգոհ են, որ նախկին նախագահներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեղադրանք է առաջադրվել, բայց չեն դատում պատերազմական հանցագործությունների համար։

“Именно такая картина сегодня наблюдается в Ереване. Антикоррупционные ведомства и суды Армении выдвигают обвинения против бывшего руководства — Роберта Кочаряна, Сержа Саргсяна и их ближайшего окружения. Вопросы законности приватизации и финансовых потоков стали главной темой внутренних разбирательств. Но в этом тщательно выверенном судебном процессе отсутствует самое главное: ответственность за тяжкие военные преступления и преступления против человечности, совершенные этими же лицами в период тридцатилетней оккупации азербайджанских территорий. Наказывая за экономические злоупотребления, государственная машина Армении обходит молчанием преступления, не имеющие срока давности. Подобный подход не имеет ничего общего с настоящим восстановлением справедливости — это лишь попытка списать человеческую трагедию на стандартные финансовые схемы.”

Ավելին՝ երբ մենք ենք խոսում պատասխանատվության ենթարկելու մասին, ՀՀ իշխանություններից մեղադրանք է հնչում, որ խաղաղություն ենք խաթարում։

Իսկ ադր-ցիք շարունակում են պահանջել՝ այն էլ հստակ ասելով, որ դա կարևոր մաս է կազմում, ու եթե ՀՀ իշխանությունները լուրջ են տրամադրված, ապա պետք է դա ցույց տան այդ թվում պատասխանատվության ենթարկելով։

Էն, որ Ադր-նը չի դատում քաղաքացիական անձանց գլուխ կտրողներին կամ ռազմագերիներին գնդակահարողներին, դրա մասին լռում են ․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment