Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ Գրոսի

ԱԷՄԳ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ում արտաքին էլեկտրաէներգիայի անջատումների սպառնալիքի պատճառով ևս մեկ տեղական հրադադարի գոտի ստեղծելու ուղղությամբ։

Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ զգուշացնելով Զապորոժիեի ԱԷԿ-ում մոտ տասը օրից էլեկտրաէներգիայի լրիվ անջատման վտանգի մասին՝ առանց արտաքին էլեկտրաէներգիայի վերականգնման կամ դիզելային վառելիքի լրացուցիչ մատակարարումների։

«Այս առումով ԱԷՄԳ-ն աշխատում է ևս մեկ տեղական հրադադարի գոտի ստեղծելու ուղղությամբ»,- Գրոսիի խոսքերը մեջբերել է ԱԷՄԳ-ի մամուլի ծառայությունը։

 

Leave a comment