Պատրաստ է շահագործման. դիվանագետներն այցելել են հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

https://arm.sputniknews.ru/20260830/patrast-e-shahagvortsman-divanagetnern-ajcelel-en-haj-turqakan–sahmani-margara-ancaket-106261608.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1e/106260774_75:0:1376:976_1920x0_80_0_0_94253ce60343de6153b6817ef1e960d2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, թուրքիա, սահման, մարգարա, անցակետ

հայաստան, թուրքիա, սահման, մարգարա, անցակետ

Բաժանորդագրվել

Լրացվում է

Անցակետը վերջին տարիներին 3 անգամ է բացվել՝ փրկարարներ ու մարդասիրական բեռներ ուղարկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ։

Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։

«Շրջայցի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման և վերազինման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով անցակետի՝ շահագործման համար պատրաստ լինելը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողովը մեկնարկել է Գյումրիում օգոստոսի 28-ին։

Նշենք, որ անցակետը չի գործում։ Վերջին տարիներին 3 անգամ է բացվել, առաջինը` 2023 թվականին` Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, երբ Հայաստանը փետրվարի 8-ին 27 փրկարար ուղարկեց Թուրքիայի աղետի գոտի, իսկ փետրվարի 11-ին և 15-ին` մարդասիրական օգնություն։ Երկրորդ անգամ բացվեց 2025 թ. մարտի 21-ին` Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու համար։
Երրորդ անգամ այն բացվել է 2026 թ. հունիսի 12-22-ը՝ Թուրքիայի տարածքով Լիբանան մարդասիրական օգնություն ուղարկելու համար։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ Նշվում էր, որ հայկական կողմը Թուրքիայից դրական ազդակներ է ակնկալում երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ։

Հայկական կողմը անցակետի արդիականացման և վերազինման համար շուրջ 760 մլն դրամ ծախսել է:

© Photo : press office of MFA of RA

Դիվանագետներն այցելել են հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Leave a comment