https://arm.sputniknews.ru/20260830/petakan-partqy-khvostanum-e-sharunakakan-gnatsh-ev-harkeri-bardzracum-nairi-sargsjan-106189325.html
Պետական պարտքը խոստանում է շարունակական գնաճ և հարկերի բարձրացում. Նաիրի Սարգսյան
Պետական պարտքը խոստանում է շարունակական գնաճ և հարկերի բարձրացում. Նաիրի Սարգսյան
Sputnik Արմենիա
ՀՀ պետական պարտքն այս պահին շուրջ 13.9 մլրդ դոլար է։ Պարտքի մայր գումարն ու սպասարկման տոկոսները միասին հաշված` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այսօր գրեթե 5 500… 30.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-30T09:55+0400
2026-08-30T09:55+0400
2026-08-30T09:55+0400
պետական պարտք
նաիրի սարգսյան
հայաստան
տնտեսագետ
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95448866_0:0:1600:901_1920x0_80_0_0_875c9428de12f7ce61593bc526e75823.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik․ Պետական պարտքի միայն սպասարկման համար ՀՀ քաղաքացիներն առաջիկայում կբախվեն շարունակական գնաճի և հարկերի ավելացման հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կանխատեսել է տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։Օգոստոսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում, անդրադառնալով պետական պարտքի մասին ընդդիմության քննադատական ելույթներին, հայտարարել էր, որ ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, որքան այսօր։ Միաժամանակ Փաշինյանը պարտքի ավելացման ու ոչ ճիշտ կառավարման համար մեղադրանքն ուղղել էր նախկին իշխանություններին։ՀՀ պետական պարտքի վտանգավորությունը, Նաիրի Սարգսյանի դիտարկմամբ, ոչ միայն դրա անընդհատ մեծացող չափն է, այլ ավելի շատ ծախսի ուղղությունը։«Հայաստանի պետական պարտքը շատ անկայուն է, որովհետև այն ներգրավվում է և ներդրվում բացառապես այնպիսի ոլորտում, որ չի կարող լրացուցիչ շահույթ գեներացնել և պետական պարտքի տոկոսը սպասարկել։ Օրինակ, դա կարող էր լինել թունելի կառուցում, որ ճանապարհային ցանցի կրճատում իրականացվի, տրանսպորտի հոսքը ավելանա, դրանից հավաքագրվող հարկերն ավելանան, դրանով թունելի կառուցման համար ներգրավված պարտքի տոկոսը փակվի։ Սա կհամարվի պարտքի կայունության ցուցիչ։ Իսկ երբ պետական պարտքը ներգրավում է մանկապարտեզի շինարարության համար, հետո մանկապարտեզը կիսատ է մնում, բայց արդեն գումարը ծախսված է, երկրորդ պարտքն է ներգրավում, նորից նույն գումարը վճարում են այլ շինարարի, որ շենքը ավարտին հասցնի, սա էլ սնանկանում է։ Հետո 3-րդը, 4-րդը… Բազմաթիվ այդպիսի դեպքեր կարող եմ ասել, որ մինչև 5-րդ շինարարական կազմակերպություն է ներգրավվել, ու շինարարությունը դեռ շարունակվում է։ Նույնը` դպրոցաշինությունը, տարբեր այլ շինարարություններ։ Նման պարագայում պարտքը նոր պարտք է ծնում և դառնում է անկայուն պետական պարտք»,– պարզաբանում է Սարգսյանը։Դրա վառ ապացույցը, նրա խոսքով, այն է, որ ՀՀ տարեկան բյուջեի մեջ պարտքի սպասարկումը բյուջեի ծախսային հատվածի արդեն 12 %-ն է կազմում։Շարունակելով անարդյունավետ ծրագրերի թեման` տնտեսագետը հիշեցնում է սրճարաններում աղամանների դեմ պայքարի ծրագիրը, որն այդպես էլ իրավական փաստաթուղթ չդարձավ, աղամաններն էլ մնացին սեղաններին։ Ծխելու դեմ պայքարի դեպքում նախագծերը մշակվեցին, ընդունվեցին, անգամ որոշ մարդիկ տուգանվեցին, բայց ներգրավված գումարի, կատարված ծախսի արդյունավետությունը մնաց անհայտ։Տնտեսագիտության հայտնի կանոնը, թե պարտքը վտանգավոր չէ, եթե տնտեսությունը կայուն աճ է ցուցաբերում և հնարավորություն է տալիս պարտքը սպասարկելու, Նաիրի Սարգսյանի կարծիքով, Հայաստանյան իրողության պայմաններում չի գործում։Ինչ վերաբերում է պարտքի չափին, նրա գնահատմամբ, այն վաղուց է հատել վտանգավոր շեմը։ Բայց այդ շեմի վերաբերյալ պետական մակարդակով գոյություն ունեն մանիպուլյացիաներ, այդ թվում` օրենսդրական մակարդակում։«Պետական պարտքի մասին օրենքով ֆիքսված է, որ պետական պարտքի շեմը դառնում է վտանգավոր ՀՆԱ–ի 50 կամ 60 %-ը գերազանցելու պարագայում, տարբեր ժամանակներում տարբեր են եղել դրանք։ Հենց այդ շեմն անցնում է, միանգամից գնում են Ազգային ժողով, փոխում են օրենքը և շեմը բարձրացնում։ Հետո սրտաճմլիկ ելույթներ են ունենում, որ 60 %-ը դեռևս օրենքի շրջանակներում է և կառավարելի։ Բայց իրականությունը հետևյալն է՝ ամբողջական պետական պարտքը ներդրվել և ծախսել է բացառապես անշահութաբեր ոլորտներում, ինչը թույլատրելի միայն մի պարագայում, երբ դրանով չեզոքացվում են անվտանգային սպառնալիքները։ Այո՛, սահմանային որոշակի ամրաշինական աշխատանքներ կատարվել են։ Բայց շատ դեպքերում նույնիսկ ռազմական փորձագետներն ու մասնագետներն են պնդում, որ դրանք պաշտպանական տեսանկյունից շատ խոցելի են։ Մեր անվտանգությունը չի ավելացել, և ներգրավված գումարից էլ լրացուցիչ շահույթ չի առաջացել»,– արձանագրում է մեր զրուցակիցը։Պաշտոնական վիճակագրության համաձայն, ՀՀ պետական պարտքն այս պահին շուրջ 13.9 մլրդ դոլար է, մեկ շնչին բաժին ընկնող պետական պարտքը` 4 500 ԱՄՆ դոլար (1.65 միլիոն դրամ): Պարտքի ընդհանուր սպասարկման գումարը 1 շնչի հաշվարկով ևս շուրջ 920 դոլար է։ Այսինքն` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այսօր գրեթե 5 500 դոլարի պետական պարտքի տակ է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95448866_67:0:1490:1067_1920x0_80_0_0_1bb51dd25d574c9d99efb84807a492ff.jpg.webp
պետական պարտք, նաիրի սարգսյան, հայաստան, տնտեսագետ, տնտեսություն
պետական պարտք, նաիրի սարգսյան, հայաստան, տնտեսագետ, տնտեսություն
ՀՀ պետական պարտքն այս պահին շուրջ 13.9 մլրդ դոլար է։ Պարտքի մայր գումարն ու սպասարկման տոկոսները միասին հաշված` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այսօր գրեթե 5 500 դոլարի պետական պարտքի տակ է։
«Դա կլինի հարկային դրույքաչափի տեսքով, նոր հարկի սահմանման տեսքով։ Այդ կերպ պետությունը կփորձի գոնե պարտքի սպասարկման, եթե ոչ վերադարձի հարցը լուծել»,– ասում է տնտեսագետը։
Օգոստոսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում, անդրադառնալով պետական պարտքի մասին ընդդիմության քննադատական ելույթներին, հայտարարել էր, որ ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, որքան այսօր։ Միաժամանակ Փաշինյանը պարտքի ավելացման ու ոչ ճիշտ կառավարման համար մեղադրանքն ուղղել էր նախկին իշխանություններին։
ՀՀ պետական պարտքի վտանգավորությունը, Նաիրի Սարգսյանի դիտարկմամբ, ոչ միայն դրա անընդհատ մեծացող չափն է, այլ ավելի շատ ծախսի ուղղությունը։
«Հայաստանի պետական պարտքը շատ անկայուն է, որովհետև այն ներգրավվում է և ներդրվում բացառապես այնպիսի ոլորտում, որ չի կարող լրացուցիչ շահույթ գեներացնել և պետական պարտքի տոկոսը սպասարկել։ Օրինակ, դա կարող էր լինել թունելի կառուցում, որ ճանապարհային ցանցի կրճատում իրականացվի, տրանսպորտի հոսքը ավելանա, դրանից հավաքագրվող հարկերն ավելանան, դրանով թունելի կառուցման համար ներգրավված պարտքի տոկոսը փակվի։ Սա կհամարվի պարտքի կայունության ցուցիչ։ Իսկ երբ պետական պարտքը ներգրավում է մանկապարտեզի շինարարության համար, հետո մանկապարտեզը կիսատ է մնում, բայց արդեն գումարը ծախսված է, երկրորդ պարտքն է ներգրավում, նորից նույն գումարը վճարում են այլ շինարարի, որ շենքը ավարտին հասցնի, սա էլ սնանկանում է։ Հետո 3-րդը, 4-րդը… Բազմաթիվ այդպիսի դեպքեր կարող եմ ասել, որ մինչև 5-րդ շինարարական կազմակերպություն է ներգրավվել, ու շինարարությունը դեռ շարունակվում է։ Նույնը` դպրոցաշինությունը, տարբեր այլ շինարարություններ։ Նման պարագայում պարտքը նոր պարտք է ծնում և դառնում է անկայուն պետական պարտք»,– պարզաբանում է Սարգսյանը։
Դրա վառ ապացույցը, նրա խոսքով, այն է, որ ՀՀ տարեկան բյուջեի մեջ պարտքի սպասարկումը բյուջեի ծախսային հատվածի արդեն 12 %-ն է կազմում։
Շարունակելով անարդյունավետ ծրագրերի թեման` տնտեսագետը հիշեցնում է սրճարաններում աղամանների դեմ պայքարի ծրագիրը, որն այդպես էլ իրավական փաստաթուղթ չդարձավ, աղամաններն էլ մնացին սեղաններին։
Ծխելու դեմ պայքարի դեպքում նախագծերը մշակվեցին, ընդունվեցին, անգամ որոշ մարդիկ տուգանվեցին, բայց ներգրավված գումարի, կատարված ծախսի արդյունավետությունը մնաց անհայտ։
Տնտեսագիտության հայտնի կանոնը, թե պարտքը վտանգավոր չէ, եթե տնտեսությունը կայուն աճ է ցուցաբերում և հնարավորություն է տալիս պարտքը սպասարկելու, Նաիրի Սարգսյանի կարծիքով, Հայաստանյան իրողության պայմաններում չի գործում։
«ՀՀ տնտեսությունը կայուն չի աճում, աճի թվերը նկարված են, կա որոշակի ոլորտների աճ, որոնք բացարձակ կայունություն չունեն։ Դրանք ունեն ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ժամանակավոր խթաններ, ինչը ակնհայտ է, և այդ մասին գիտեն նաև կառավարությունում։ Ֆինանսների նախարարությունը յուրաքանչյուր տարվա բյուջետային ուղերձում` Բյուջեի մասին օրենքում սպառնալիքների մեջ միշտ հիշատակում է, որ ուկրաինական պատերազմի ավարտով և հետագայում Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների վերացմամբ պայմանավորված, Հայաստանի տնտեսությունը շատ լուրջ սպառնալիքների առջև կարող է կանգնել։ Այսինքն՝ նույնիսկ պետական ապարատը ազնիվ արձանագրում է, որ Հայաստանի տնտեսությունը կայուն կաճի միայն այն ժամանակ, երբ մենք կունենանք դիվերսիֆիկացված շուկաներ և արդյունաբերության իրական աճ»,– ասում է Սարգսյանը։
Ինչ վերաբերում է պարտքի չափին, նրա գնահատմամբ, այն վաղուց է հատել վտանգավոր շեմը։ Բայց այդ շեմի վերաբերյալ պետական մակարդակով գոյություն ունեն մանիպուլյացիաներ, այդ թվում` օրենսդրական մակարդակում։
«Պետական պարտքի մասին օրենքով ֆիքսված է, որ պետական պարտքի շեմը դառնում է վտանգավոր ՀՆԱ–ի 50 կամ 60 %-ը գերազանցելու պարագայում, տարբեր ժամանակներում տարբեր են եղել դրանք։ Հենց այդ շեմն անցնում է, միանգամից գնում են Ազգային ժողով, փոխում են օրենքը և շեմը բարձրացնում։ Հետո սրտաճմլիկ ելույթներ են ունենում, որ 60 %-ը դեռևս օրենքի շրջանակներում է և կառավարելի։ Բայց իրականությունը հետևյալն է՝ ամբողջական պետական պարտքը ներդրվել և ծախսել է բացառապես անշահութաբեր ոլորտներում, ինչը թույլատրելի միայն մի պարագայում, երբ դրանով չեզոքացվում են անվտանգային սպառնալիքները։ Այո՛, սահմանային որոշակի ամրաշինական աշխատանքներ կատարվել են։ Բայց շատ դեպքերում նույնիսկ ռազմական փորձագետներն ու մասնագետներն են պնդում, որ դրանք պաշտպանական տեսանկյունից շատ խոցելի են։ Մեր անվտանգությունը չի ավելացել, և ներգրավված գումարից էլ լրացուցիչ շահույթ չի առաջացել»,– արձանագրում է մեր զրուցակիցը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, ՀՀ պետական պարտքն այս պահին շուրջ 13.9 մլրդ դոլար է, մեկ շնչին բաժին ընկնող պետական պարտքը` 4 500 ԱՄՆ դոլար (1.65 միլիոն դրամ): Պարտքի ընդհանուր սպասարկման գումարը 1 շնչի հաշվարկով ևս շուրջ 920 դոլար է։ Այսինքն` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այսօր գրեթե 5 500 դոլարի պետական պարտքի տակ է։