Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի Եվրոպա լիգայի հիմնական փուլի խաղացանկը:

Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպա լիգայի հիմնական փուլի ուղեգիր նվաճած «Արարատ-Արմենիան» սեպտեմբերի 16-ին պայքարը կսկսի չեխական «Սպարտա Պրահայի» դեմ տնային հանդիպումով: Իտալական «Միլանի» դեմ Հայաստանի չեմպիոնը կխաղա վերջին տուրում: Հանդիպումը կկայանա 2028թ. հունվարի 28-ին Միլանի «Սան Սիրո» ստադիոնում:

«Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում

Սեպտեմբերի 16

«Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» (Չեխիա)

Հոկտեմբերի 15

«Յագելոնիա» (Լեհաստան) – «Արարատ-Արմենիա»

Հոկտեմբերի 22

«Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ)

Նոյեմբերի 5

«Տորենսե» (Պորտուգալիա) – «Արարատ-Արմենիա»

Նոյեմբերի 26

«Զալցբուրգ» (Ավստրիա) – «Արարատ-Արմենիա»

Դեկտեմբերի 10

«Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» (Նիդերլանդներ)

Հունվարի 21

«Արարատ-Արմենիա» – «Ցելյե» (Սլովենիա)

Հունվարի 28

«Միլան» (Իտալիա) – «Արարատ-Արմենիա»

Դավիթ Եղիազարյան

Leave a comment