«Ֆեստիվառ»-ի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է

Մշակույթ
Պաշտոնական

«Ֆեստիվառ»-ի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է

«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ 
Նախքան ամփոփիչ համերգը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը Ճամբարակում ծանոթացել են տեղական արտադրանքի տոնավաճառին՝ շրջելով տաղավարներով:
Փառատոնի հյուրերն ու մասնակիցները հնարավորություն են ունեցել օգտվելու նաև անվճար երթուղիներից և բացահայտելու Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրերը:
Այսօր ֆեստիվառյան բեմում են լինելու «Եվրատեսիլ» երգի մրցույթում տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրած արտիստները։

«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Leave a comment