Ֆինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակ



Միջազգային





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արջը անցուղի է փորել Ֆինլանդիայի արևելյան սահմանի պատնեշի տակ։ Դեպքը Yle հեռուստաալիքին հաստատել են Ֆինլանդիայի հարավարևելյան սահմանապահ վարչությունում։

«Արջը անցում է փորել պատնեշի տակ, և նման դեպքերում մենք միշտ անհապաղ անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում», — հայտնել են սահմանապահ ծառայությունից։

Միևնույն ժամանակ, գերատեսչությունը չի հստակեցրել, թե արևելյան սահմանի որ հատվածում է տեղի ունեցել միջադեպը, ինչպես նաև երբ է այն հայտնաբերվել և ինչ հանգամանքներում։

Մոտ 200 կիլոմետր երկարությամբ սահմանային պատնեշը Ֆինլանդիան կառուցում է՝ սահմանն ապօրինի հատելու և, այսպես կոչված, գործիքակազմված միգրացիան կանխելու համար։ Սակայն այն անցնում է տարածքներով, որոնցով կենդանիները տեղաշարժվել են դեռևս պատնեշի հայտնվելուց շատ առաջ։

Լապլանդիայում և Կայնուում պատնեշի կառուցումն արդեն ավարտվել է, և այն օգտագործվում է սահմանի պահպանության համար։ Հյուսիսային Կարելիայում և Ֆինլանդիայի հարավարևելքում աշխատանքները մոտ են ավարտին։

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 360 միլիոն եվրո։ Պատնեշից բացի, Ֆինլանդիան սահմանը վերահսկում է պարեկության, տեխնիկական հսկողության միջոցների և օդային մոնիթորինգի միջոցով։

Հետևեք մեզ՝ այստեղ




Leave a comment