Սեուտայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իսպանիան Եվրոպական հանձնաժողովից օգնություն է խնդրել


Իսպանիան Եվրոպական հանձնաժողովին խնդրել է օգնություն տրամադրել Frontex սահմանապահ ծառայության և Europol-ի միջոցով՝ Սեուտայում ապօրինի մնացած ներգաղթյալներին առաջնային ստուգման և բաշխման աշխատանքների համար՝ փոխանցում է Euronews-ը:


Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Սեուտայի սահմանի պահպանության ուժեղացման մասին արտակարգ միջոցառումների փաթեթի միջոցով՝ ծովում արգելապատնեշների մշտական համակարգ, անօդաչու թռչող սարքերի, պարեկային նավակների և հեռակառավարվող ստորջրյա սարքերի օգտագործմամբ հսկողություն:


Զուգահեռ, Սեուտայի խորհրդարանը միաձայն պահանջել է կենտրոնական կառավարությունից գործել անհապաղ՝ շեշտելով, որ քաղաքը հայտնվել է կրիտիկական իրավիճակում:

Դիտումների քանակ5

Leave a comment