Կրեմլում Ռուսաստան–ԵՄ հարաբերությունների բարելավման հիմքեր չեն տեսնում

Բաժանորդագրվել

Պեսկովը նշել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները առճակատման են տրամադրված։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի և Եվրոպայի հարաբերությունների բարելավման հիմքեր դեռևս չեն երևում, պետք է հաշվի առնել, որ եվրոպացիները Ռուսաստանի դեմ ռազմական ռեսուրսներ են կենտրոնացնում։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առայժմ Եվրոպայի հետ մեր հարաբերությունների բարելավման ոչ մի հուսադրող հիմք չեմ տեսնում։ Քաղաքական գործիչների ներկայիս սերունդը, որոնք իշխանության ղեկին են, առճակատման են տրամադրված, ընդ որում` ոչ միայն խոսքով, այլև գործով», – Պեսկովի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովը նշել է, որ այսպիսով նրանք անմիջական մասնակցություն են ունենում ՌԴ-ի դեմ հակամարտությանը։

ՌԴ նախագահի խոսնակն ընդգծել է` Մոսկվան փորձում է բաց դիրքորոշում պահպանել եվրոպական երկրների հետ հարաբերությունների հարցում, բայց նաև հասկանում է, թե ում հետ գործ ունի:

Օգոստոսի 27-ին Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը բախվում է Արևմուտքի ագրեսիվ քաղաքականությանը: Նա ընդգծել էր, որ դա գալիս է հենց եվրոպական երկրներից, իսկ հակառակ դատողություններն անվանել էր թերթային ապատեղեկատվություն և իրականության խեղաթյուրում:

Leave a comment