Անհրաժեշտ է ՌԴ-ի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի ռազմարդյունաբերական համալիրը պետք է մեծացնի անօդաչու թռչող սարքերի արտադրությունը:


Նրա խոսքով՝ հարկավոր է Ռուսաստանի դեմ օրական արձակել 1000 անօդաչու, այժմ միջինում արձակում են 300 սարք:


Ռուսական և ուկրաինական ուժերը փոխադարձ հարվածներ են հասցրել՝ թիրախավորելով լոգիստիկ կենտրոններ ու բնակելի կառույցներ:

Leave a comment