Վաչե Քալաշյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Քալաշյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝


Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Քալաշյանին վերանշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ։

Դիտումների քանակ4

Leave a comment