Նիկոլ Փաշինյանը մի շարք նշանակումներ է արել Ներքին գործերի նախարարությունում։
Մասնավորապես, Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում
Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը վերանշանակվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանին վերանշանակել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում: