Քաղաքականություն
29.08.2026 | 12:12
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային
իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Սուջյանին վերանշանակել վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ։