Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Լենա Նանուշյանին և Սամվել Խարազյանին առողջապահության նախարարի տեղակալներ նշանակելու մասին:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝


Լենա Նանուշյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի


6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝


 


Սամվել Խարազյանին նշանակել առողջապահության նախարարի


տեղակալ»,- ասված է որոշման մեջ: 


 

Ավելի վաղ հայտնել էինք՝ Լենա Նանուշյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:


 


Վարչապետի մեկ այլ որոշումներով՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: 

Դիտումների քանակ24

Leave a comment