Քաղաքականություն
29.08.2026 | 11:55
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով փոփոխություններ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար կազմում։
Ըստ այդմ՝
Առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Լևոն Հակոբյանն ու Արմեն Գասպարյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Սամվել Խարազյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ:
Իսկ Լենա Նանուշյանը, որ մինչ այս պաշտոնավարում էր, որպես առողջապահության նախարարի առաջին տեղակալ, նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ: