Թրամփը դադարեցնում է ռազմական օգնությունը Մերձավոր Արևելքի իր առանցքային դաշնակցին

https://arm.sputniknews.ru/20260829/trampy-dadarecnum-e-razmakan-ognutjuny-merdzavvor-arevelqi-ir-arancqajin-dashnakcin-106242231.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84952156_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a5afb83008aee48d96ac1ef219666ff3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրաքյան քրդստան , օգնություն, դոնալդ թրամփ

ամն, իրաքյան քրդստան , օգնություն, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Վաշինգտոնի դաշնակցի ֆինանսավորումը դադարեցնելու ծրագիրը Կոնգրեսում սառեցվել է բյուջետային վեճերի պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է դադարեցնել Մերձավոր Արևելքի իր առանցքային դաշնակցին տրամադրվող ռազմական օգնությունը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Լրատվամիջոցը գրում է, որ Թրամփի վարչակազմը մտադիր է դադարեցնել ռազմական աջակցության ծրագիրը` նախատեսված Իրաքյան Քրդստանում քրդական փեշմերգա ուժերի համար, որոնք տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենահուսալի գործընկերներից են և առանցքային դեր են խաղացել «Իսլամական պետության»* ջախջախման գործում: Այս մասին հայտնել են իրավիճակին ծանոթ չորս աղբյուրներ, այդ թվում՝ բանակցություններին անմիջականորեն մասնակցած երկու պաշտոնյա:

Աղբյուրների համաձայն՝ վերջին հանդիպումների ժամանակ Պենտագոնի ներկայացուցիչները Քրդական տարածաշրջանային կառավարության ղեկավարությանը տեղեկացրել են, որ փեշմերգային ռազմական օգնություն տրամադրելու մասին գործող համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին, չի երկարաձգվի: Այս որոշումը համընկնում է Իրաքում ԻՊ-ի դեմ միջազգային ռազմական առաքելության ավարտի և Էրբիլում ամերիկյան վերջին ռազմակայանի փակման հետ:

Հրապարակման մեջ նշվում է, որ 2026 ֆինանսական տարում փեշմերգայի ուժերը, որի կազմում մոտ 180 հազար մարդ կա, ԱՄՆ-ից 61 մլն դոլար են ստացել սպառազինության, պատրաստության և կրթաթոշակների համար: Սակայն Պենտագոնը 2027 թվականի բյուջետային հարցման շրջանակում արդեն առաջարկել է ամբողջությամբ դադարեցնել այդ ֆինանսավորումը՝ պատճառաբանելով, որ ԻՊ-ի սպառնալիքը զգալիորեն չեզոքացված է։ Այդուհանդերձ, ծրագիրը առայժմ սառեցված է Կոնգրեսում բյուջետային վեճերի պատճառով:

Քրդական պաշտոնական շրջանակները լուրջ մտահոգություն են հայտնում. նրանց խոսքով՝ օգնության դադարեցումը կստեղծի իշխանության վակուում և կարող է ստիպել Իրանին գնալ հետագա էսկալացիայի: Վաշինգտոնյան «Foundation for Defense of Democracies» վերլուծական կենտրոնի տվյալներով` ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի մեկնարկից ի վեր Թեհրանն ու նրա դաշնակիցները հրթիռներով ու ԱԹՍ–ներով 158 հարձակում են իրականացրել Իրաքյան Քրդստանի տարածքի վրա:

Ամերիկյան համալսարանում Խաղաղության համար քրդական գլոբալ նախաձեռնության տնօրեն Երևան Սաիդը նշել է` ԱՄՆ–ն երես է թեքում քրդերից, որոնք արյուն են թափել՝ օգնելով ամերիկացիներին իրագործել Իրաքում և Մերձավոր Արևելքում դրված խնդիրները. դա հաղթանակ կլինի Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համար։

*ԻՊ-ը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն և արգելված է ՌԴ-ում

Leave a comment