https://arm.sputniknews.ru/20260829/lvorium-teghacats-karkti-pahin-hakakarktajin-kajannery-licqavvorvats-chen-eghel-vardanjan-106230782.html
Լոռիում տեղացած կարկտի պահին հակակարկտային կայանները լիցքավորված չեն եղել. Վարդանյան
Լոռիում տեղացած կարկտի պահին հակակարկտային կայանները լիցքավորված չեն եղել. Վարդանյան
Sputnik Արմենիա
Հակակարկտային կայանների ծրագրային ու տեխնիկական սպասարկմամբ զբաղվող «Բարվա» ինովացիոն կենտրոնի տնօրեն Արման Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում… 29.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-29T09:55+0400
2026-08-29T09:55+0400
2026-08-29T09:55+0400
լոռի
կարկուտ
գյուլագարակ
հակակարկտային կայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/19/77598421_0:224:1000:787_1920x0_80_0_0_2523d866ec896bacc86203b62fb4765d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Լոռիում տեղացած կարկտի պահին որոշ հայանքներում, այդ թվում` Գյուլագարակում, հակակարկտային կայանները լիցքավորված չեն եղել. Sputnik Արմենիային հայտնել է «Բարվա» ինովացիոն կենտրոնի տնօրեն Արման Վարդանյանը։Բանն այն է, որ այս տարի պետության հաշվեկշռում գտնվող և Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնին պատկանող 154 հակակարկտային կայաններ փոխանցվել են համայքներին։ Ապրիլի վերջին սկսված ընդունման– հանձնման գործընթացը, Վարդանյանի խոսքով, տարբեր պատճառներով ձգձգվել է, և որոշ համայնքներ կարկտի պահին մնացել են անպաշտպան։Նրա տեղեկություններով` կարկտահարված համայնքներումհիմնականում հացահատիկային կուլտուրաների մշակմամբ են զբաղվում, բայց բարեբախտաբար քաղն արդեն ավարտված է եղել։ Հիմնականում տուժել են բանջարաբոստանային կուլտուրաները, որոնց տեսակարար կշիռը Լոռու մարզի այդ գյուղերում շատ ավելի փոքր է։Հակակարկտային կայանների տեխնիկական սպասարկմամբ զբաղվող ինովացիոն կենտրոնի տնօրենը նկատում է, որ տեղումնառատ տարին նաև լրացուցիչ դժվարություններ է առաջացրել կարկտաբեր ամպերի դեմ պայքարի ոլորտում։ Տարվա ընթացքում տասնյակ հազարավոր կրակոցներ են արձակվել, և կայաններից շատերը նորից վերալիցքավորման կարիք են ունեցել։Նրա խոսքով` այսօր ՀՀ–ում շուրջ 1000 հակակարկտային կայան կա, որոնց մի մասը պետությունից փոխանցվել են համայնքներին։ Մյուսները մասնավոր կայաններ են։ Պետությունն այլևս կարտաբեր ամպերի դեմ պայքարում որևէ մասնակցություն չունի։ Համայնքապատկան կայանների սպասարկումը, լիցքավորումն ու գործարկումը բացառապես համայնքի պարտականությունն է։Արման Վարդանյանի խոսքով` հակակարկտային կայանքի սպասարկումը ծանր բեռ չէ նույնիսկ ամենահամեստ բյուջեով համայնքի համար։Արմավիրի մի քանի գյուղերի բնակիչներ ճանապարհ են փակել. վնասի փոխհատուցում են պահանջում«Սովորական պրոպան հեղուկ գազ է օգտագործվում, այսինքն՝ կայանի 1 լիցքավորումը, որը հիմնականում 1 սեզոն է ապահովում` ապրիլից մինչև հոկտեմբեր, 50 000 դրամ է։ Ընթացքում եթե տեխնիկական խնդիրներ են ծագում, կատարում են նորոգման աշխատանքներ։ Բաց դաշտում տեղադրված կայաններ կան, 20 և ավելի տարվա են, բնականաբար, որոշակի մաշվածության, դրանցում ընթացիկ աշխատանքներ են կատարվում։ 1 կայանի հաշվով սպասարկումն ու լիցքավորումը միասին տարվա համար 100 000 դրամը չի գերազանցում»,– նշում է մասնագետը։Հայաստանյան 2 մարզեր տարիներով այս համակարգից դուրս են մնացել. Վայոց Ձորն ու Գեղարքունիքը։ Խորհրդային տարիներին Հայաստանում գործող 11 ռադարներից այսօր մնացել են 2-ը, որոնք այս երկու մարզերի տարածքները չեն ծածկում։ Վայոց Ձորում հակակարկտային կայանները գործի են դրվում ոչ թե համակարգված մասնագիտական տվյալների հիման վրա, այլ ուղղակի դիտարկումներով։ Կրակում են, երբ խիտ ամպեր են հավաքվում։Մեր զրուցակցի ներկայացրած համակարգն ամբողջությամբ գործում է բջջային կապի միջոցով։ Պետությունից համայնքների փոխանցված 154 կայաններից 105-ը նույնպես արդեն միացվել են ցանցին։ Մնացածում աշխատանքները դեռ շարունակվում են, և Արման Վարդանյանը հույս ունի, որ հաջորդ տարի հակակարկտային պաշտպանությունը ՀՀ տարածքում շատ ավելի արդյունավետ կկազմակերպվի։Հիշեցնենք` օգոստոսի 27-ին Լոռու մարզում տեղացած կարկուտը զգալի վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին և բերքին: Հատկապես տուժել են Գյուլագարակ համայնքն ու հարակից տարածքները։ Վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաների՝ կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարեղենների ցանքատարածությունները, պտղատու այգիները՝ խնձորի, տանձի, և հատապտուղների բերքը:
լոռի
գյուլագարակ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/19/77598421_0:131:1000:881_1920x0_80_0_0_84ec4c2284679159b74bf79aea305071.jpg.webp
լոռի, կարկուտ, գյուլագարակ, հակակարկտային կայան
լոռի, կարկուտ, գյուլագարակ, հակակարկտային կայան
Հակակարկտային կայանների ծրագրային ու տեխնիկական սպասարկմամբ զբաղվող «Բարվա» ինովացիոն կենտրոնի տնօրեն Արման Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է ոլորտում տիրող իրավիճակն ու արդիականացման հնարավոր արդյունքները։
Բանն այն է, որ այս տարի պետության հաշվեկշռում գտնվող և Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնին պատկանող 154 հակակարկտային կայաններ փոխանցվել են համայքներին։ Ապրիլի վերջին սկսված ընդունման– հանձնման գործընթացը, Վարդանյանի խոսքով, տարբեր պատճառներով ձգձգվել է, և որոշ համայնքներ կարկտի պահին մնացել են անպաշտպան։
«Համայնքներին փոխանցված կայանները շուրջ 20 տարվա հնության են, դրանց հեռակառավարման հանգույցները դեռևս ռադիոմոդեմային կապով էին աշխատում, խնդիր է դրվել նաև դրանք արդիականացնելու։ Պայմանագրային հիմունքներով հունիսի կեսերին նոր սկսվեց այդ աշխատանքները։ Բացի վերազինման աշխատանքներից, նաև լիցքավորում պիտի կատարվեր։ Մինչև համայնքները այդ հարցերը կարգավորեցին, հենց այդ տիրույթում էլ 3 կայան է եղել, որոնք պետք է լիցքավորվեին։ էդ հատվածը ընդգրկել է նաև Գյուլաքարակ համայնքը և Վարդաբլուր համայնքի որոշ տարածքներ»,– նշեց մասնագետը։
Նրա տեղեկություններով` կարկտահարված համայնքներում
հիմնականում հացահատիկային կուլտուրաների մշակմամբ են զբաղվում, բայց բարեբախտաբար քաղն արդեն ավարտված է եղել։ Հիմնականում տուժել են բանջարաբոստանային կուլտուրաները, որոնց տեսակարար կշիռը Լոռու մարզի այդ գյուղերում շատ ավելի փոքր է։
Հակակարկտային կայանների տեխնիկական սպասարկմամբ զբաղվող ինովացիոն կենտրոնի տնօրենը նկատում է, որ տեղումնառատ տարին նաև լրացուցիչ դժվարություններ է առաջացրել կարկտաբեր ամպերի դեմ պայքարի ոլորտում։ Տարվա ընթացքում տասնյակ հազարավոր կրակոցներ են արձակվել, և կայաններից շատերը նորից վերալիցքավորման կարիք են ունեցել։
«Եղել են նաև բազմաթիվ համայնքներ, որոնք արագ կազմակերպվեցին ու տարին բավականին հաջող անցկացրին։ Օրինակ`Արմավիրում, Արարատում, Արագածոտնում ունենք բազմաթիվ նման օրինակներ։ Տեղեր կան, որտեղ մասնավոր ընկերություններն են իրենց վրա վերցրել համայնքային կայանների կառավարումը, քանի որ այնտեղ մեծ այգիներ ունեն և շահագրգռված են, որ պաշտպանությունը էլ ավելի լավ կազմակերպվի»,– ասում է Վարդանյանը։
Նրա խոսքով` այսօր ՀՀ–ում շուրջ 1000 հակակարկտային կայան կա, որոնց մի մասը պետությունից փոխանցվել են համայնքներին։ Մյուսները մասնավոր կայաններ են։ Պետությունն այլևս կարտաբեր ամպերի դեմ պայքարում որևէ մասնակցություն չունի։ Համայնքապատկան կայանների սպասարկումը, լիցքավորումն ու գործարկումը բացառապես համայնքի պարտականությունն է։
Արման Վարդանյանի խոսքով` հակակարկտային կայանքի սպասարկումը ծանր բեռ չէ նույնիսկ ամենահամեստ բյուջեով համայնքի համար։
«Սովորական պրոպան հեղուկ գազ է օգտագործվում, այսինքն՝ կայանի 1 լիցքավորումը, որը հիմնականում 1 սեզոն է ապահովում` ապրիլից մինչև հոկտեմբեր, 50 000 դրամ է։ Ընթացքում եթե տեխնիկական խնդիրներ են ծագում, կատարում են նորոգման աշխատանքներ։ Բաց դաշտում տեղադրված կայաններ կան, 20 և ավելի տարվա են, բնականաբար, որոշակի մաշվածության, դրանցում ընթացիկ աշխատանքներ են կատարվում։ 1 կայանի հաշվով սպասարկումն ու լիցքավորումը միասին տարվա համար 100 000 դրամը չի գերազանցում»,– նշում է մասնագետը։
Հայաստանյան 2 մարզեր տարիներով այս համակարգից դուրս են մնացել. Վայոց Ձորն ու Գեղարքունիքը։ Խորհրդային տարիներին Հայաստանում գործող 11 ռադարներից այսօր մնացել են 2-ը, որոնք այս երկու մարզերի տարածքները չեն ծածկում։ Վայոց Ձորում հակակարկտային կայանները գործի են դրվում ոչ թե համակարգված մասնագիտական տվյալների հիման վրա, այլ ուղղակի դիտարկումներով։ Կրակում են, երբ խիտ ամպեր են հավաքվում։
«Հանրապետությունում ունենք ռադիոլոկացիոն 2 կայան. մեկը Դսեղում է, մյուսը՝ Արտաշավանում։ Դրանք խորհրդային արտադրության են։ Հետագայում արդիականացվել են, բայց արդեն բավականին ռեսուրս են ծախսել։ Համայնքներն այդ ռադարներից ստանում են եղանակային տվյալները։ Համայնքապետարանում տեղադրված է նաև կառավարման կենտրոն, որտեղ ստանում են դիտարկման պատկերը և գործի են դնում կայանը, ըստ այդմ, բավականին օպերատիվ և ժամանակին է ստացվում ներգործությունը»,– պարզաբանում է Վարդանյանը։
Մեր զրուցակցի ներկայացրած համակարգն ամբողջությամբ գործում է բջջային կապի միջոցով։ Պետությունից համայնքների փոխանցված 154 կայաններից 105-ը նույնպես արդեն միացվել են ցանցին։ Մնացածում աշխատանքները դեռ շարունակվում են, և Արման Վարդանյանը հույս ունի, որ հաջորդ տարի հակակարկտային պաշտպանությունը ՀՀ տարածքում շատ ավելի արդյունավետ կկազմակերպվի։