«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ՖԲ գրառումը.
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը։
Սա հուսադրող ազդակ է, որ այն պայմաններում, երբ դատաիրավական համակարգը պարբերաբար օգտագործվում է գործող իշխանության նպատակների համար, համակարգում դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ չեն իրենց խղճի և օրենքի հաշվին կատարել քաղաքական պատվեր։
Ես վստահ եմ, որ թեկուզ տարբեր պատրվակներով նման խայտառակ դատավարություններին մասնակիցը դառնալուց հրաժարվելը կդառնա օրինակելի պրակտիկա դատաիրավական համակարգի արժանավոր աշխատողների համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)