https://arm.sputniknews.ru/20260828/rusastanci-gitnakannery-energakhnajvogh-mvodel-en-nerkajacrel-6g-kapi-kajanneri-hamar-106237675.html
Ռուսաստանցի գիտնականները էներգախնայող մոդել են ներկայացրել 6G կապի կայանների համար
Ռուսաստանցի գիտնականները էներգախնայող մոդել են ներկայացրել 6G կապի կայանների համար
Sputnik Արմենիա
Նոր մոտեցումը հնարավորություն է տալիս պարզեցնել ապագա 6G կապի կայանների կառուցվածքը։ 28.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-28T23:22+0400
2026-08-28T23:22+0400
2026-08-28T23:22+0400
լաբորատորիա
գիտնական
ռուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/04/70758769_0:84:1600:984_1920x0_80_0_0_dd1f60352df4022ac5da9c89fbd37bbc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Հեռահաղորդակցության գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները ներկայացրել են 6G կապի էներգաարդյունավետ մոդել։ Այս մասին հայտնում է բուհի պաշտոնական կայքը։Մշակումը ներկայացվել է Չինաստանի Սյուչժոու քաղաքում անցկացված PIERS 2026 ֆոտոնիկայի և էլեկտրամագնիսականության միջազգային գիտաժողովում։Մեր գիտնականներին «կնախանձեն» MIT-ում. ԵՊՀ–ի նոր գերհամակարգչի մասինՀիշեցնենք՝ 6G կապի ստանդարտները դեռ մշակման փուլում են և Հեռահաղորդակցության միջազգային միությունը դեռևս չի հաստատել դրանք։ Այնուամենայնիվ, 6G տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող ընկերությունները նպատակ ունեն կապի արագությունը 5G-ի համեմատ բարձրացնել մինչև 1000 անգամ։ 5G-ի դեպքում առավելագույն արագությունը հասնում է վայրկյանում 20 գիգաբիթի։Սերգեյ Սելիվերստովի գլխավորած գիտնականների խմբի ներկայացրած փորձնական մոդելը հնարավորություն է տալիս որոշել շարժական սարքի գտնվելու վայրը փակ տարածքում, ինչի շնորհիվ օպերատորների կապի կայանները կարողանում են պահպանել կապը շարժական սարքերի հետ։ Գրասենյակային տարածքներում փորձարկումների ժամանակ տեխնոլոգիան ապահովել է տեղորոշման մինչև 99 % ճշգրտություն։Չինացի գիտնականները գենետիկորեն ձևափոխված խոզի լյարդ են փոխպատվաստել մարդունՌուս գիտնականների առաջարկած տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հաշվարկները կատարել ոչ թե պրոցեսորի միջոցով, այլ անմիջապես էլեկտրոնային սխեմայում։ Այս մոտեցումը թույլ է տալիս պարզեցնել կապի սարքավորումների կառուցվածքը և նվազեցնել դրանց էներգատարությունը։Բացի այդ, 6G ցանցերում նախատեսվում է ավելացնել միաժամանակ միանալու հնարավորություն ունեցող սարքերի թիվը։ Համեմատության համար՝ բարենպաստ պայմաններում 5G ցանցերը կարող են մեկ քառակուսի կիլոմետրի վրա սպասարկել շուրջ մեկ միլիոն սարք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/04/70758769_89:0:1512:1067_1920x0_80_0_0_81f0f315f16db1fdb60d829d2bbbd5ca.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաբորատորիա, գիտնական, ռուս
լաբորատորիա, գիտնական, ռուս
Բաժանորդագրվել
Նոր մոտեցումը հնարավորություն է տալիս պարզեցնել ապագա 6G կապի կայանների կառուցվածքը։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Հեռահաղորդակցության գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները ներկայացրել են 6G կապի էներգաարդյունավետ մոդել։ Այս մասին հայտնում է բուհի պաշտոնական կայքը։
Մշակումը ներկայացվել է Չինաստանի Սյուչժոու քաղաքում անցկացված PIERS 2026 ֆոտոնիկայի և էլեկտրամագնիսականության միջազգային գիտաժողովում։
Մեր գիտնականներին «կնախանձեն» MIT-ում. ԵՊՀ–ի նոր գերհամակարգչի մասին
Հիշեցնենք՝ 6G կապի ստանդարտները դեռ մշակման փուլում են և Հեռահաղորդակցության միջազգային միությունը դեռևս չի հաստատել դրանք։ Այնուամենայնիվ, 6G տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող ընկերությունները նպատակ ունեն կապի արագությունը 5G-ի համեմատ բարձրացնել մինչև 1000 անգամ։ 5G-ի դեպքում առավելագույն արագությունը հասնում է վայրկյանում 20 գիգաբիթի։
Սերգեյ Սելիվերստովի գլխավորած գիտնականների խմբի ներկայացրած փորձնական մոդելը հնարավորություն է տալիս որոշել շարժական սարքի գտնվելու վայրը փակ տարածքում, ինչի շնորհիվ օպերատորների կապի կայանները կարողանում են պահպանել կապը շարժական սարքերի հետ։ Գրասենյակային տարածքներում փորձարկումների ժամանակ տեխնոլոգիան ապահովել է տեղորոշման մինչև 99 % ճշգրտություն։
Չինացի գիտնականները գենետիկորեն ձևափոխված խոզի լյարդ են փոխպատվաստել մարդուն
Ռուս գիտնականների առաջարկած տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հաշվարկները կատարել ոչ թե պրոցեսորի միջոցով, այլ անմիջապես էլեկտրոնային սխեմայում։ Այս մոտեցումը թույլ է տալիս պարզեցնել կապի սարքավորումների կառուցվածքը և նվազեցնել դրանց էներգատարությունը։
Բացի այդ, 6G ցանցերում նախատեսվում է ավելացնել միաժամանակ միանալու հնարավորություն ունեցող սարքերի թիվը։ Համեմատության համար՝ բարենպաստ պայմաններում 5G ցանցերը կարող են մեկ քառակուսի կիլոմետրի վրա սպասարկել շուրջ մեկ միլիոն սարք։