«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ՖԲ գրառումը.
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների (կոլֆլիկտի սկզբնական փուլից սկսած) ձերբակալությունների նպատակը շատ պարզ է, և պետք չէ տարբեր բարդ տեսություններ որոնել։
Պետք է ուղղակի ուշադիր լսել, թե ինչ է ասում Ալիևն ու իր հայաստանյան վասալը։
Ալիևն ասում է, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, և խաղաղությունը հաստատվելու է իր պայմաններով` ուժի միջոցով։
Հաջորդ խնդիրն այն է, որ բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են այդ պատերազմը, պետք է պատժվեն, և, առհասարակ, Հայաստանը պետք է ռևիզիայի ենթարկի արցախյան շարժումն` այն պետք հռչակվի որպես պետական հանցագործություն։ Դա «չորրորդ հանրապետության» բովանդակային իմաստն է։
Ինչ էր ասում հայաստանյան իր վասալը։ Նա ասում է, որ մենք մշտապես պատերազմի եզրին ենք գտնվում և դրա համար Տիգրանաշենն անվանում է Քյարքի, դրանով պատերազմի ներվն է հանում, ավելի պարզ` հանգստացնում է Ադրբեջանին, որ չհարձակվի։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում՝ նույնպես, պատերազմի «ներվը» հանելու տրամաբանության մեջ է պետք դիտարկել։
Ձերբակալությունների առիթներն ուղղակի քողարկում է հիմնական նպատակը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: