Գործն ըստ ընդդատության կարելի է ուղարկել միայն այն դեպքում, երբ ենթադրյալ արարքը ՎՍՏԱՀԱԲԱՐ կատարվել է մեկ այլ (կոնկրետ) դատարանի դատական տարածքում. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ՖԲ գրառումը.

Դատավոր Սերժ Ռուշանյանը արածը, իմ կարծիքով, ավելի վատ էր, քան նախորդ դատավորի արածը։ Ընդդատության տեսությունը մի առանձնապես բարդ մաթեմատիկա չէ. գործն ըստ ընդդատության կարելի է ուղարկել միայն այն դեպքում, երբ ենթադրյալ արարքը ՎՍՏԱՀԱԲԱՐ կատարվել է մեկ այլ (կոնկրետ) դատարանի դատական տարածքում։ Իսկ եթե հստակություն չկա, ապա դատարանը չի կարող նման կերպ վարվել։ Վերջ։

Հարց եմ տալիս՝ ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ։

ՀԳ. Իսկ մենք վստա՞հ ենք, որ Երևանի դատավորը գործն ուղարկելու է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության վեճը լուծելու, այլ ոչ թե ստանձնելու է վարույթը՝ չտեսնելով ընդդատության խնդիր։ Հիշենք Միքայել Սրբազանի դեմ գործը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment