Ալֆրեդ Քոչարյանը և Տիգրան Վիրաբյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոններում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետի համապատասխան որոշումներով Ալֆրեդ Քոչարյանը և Տիգրան Վիրաբյանը վերանշանակել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալների պաշտոնում:
Ալֆրեդ Քոչարյանը կշարունակի համակարգել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և մշակութային ժառանգության, իսկ Տիգրան Վիրաբյանը՝ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտները:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ վարչապետի համապատասխան որոշումներով Սարգիս Հայոցյանը վերանշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի, իսկ Սիրանուշ Դվոյանը՝ Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում: