Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
«2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարագների քարոզների ժամանակ հնչում են քաղաքական, ես կասեմ՝ ռադիկալ տեքստեր: Դուք գիտեք՝ հիմա, իհարկե, հույս ունեմ՝ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց նաեւ դուք գիտեք, որ աշխարհում շատ երկրներում կան նաեւ իսլամի ծայրահեղական դրսեւորումներ, որոնց դեմ համաշխարհային հանրությունը ստիպված է պայքարել»:
Սա Ալիեւը չի ասել, այլ ՀՀ գերագույն գլխավոր «բարենորոգչի» խոսքն է Հայ առաքելական եկեղեցու մասին՝ երեկվա իր հարցազրույցում:
Սա ոչ միայն կոռեկտ չէ, այլեւ ակնհայտ զրպարտություն է եւ վիրավորական է քրիստոնյաների եւ քրիստոնեական արժեքների նկատմամբ: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը հակաքրիստոնեական ու հակաեկեղեցական արշավ է ձեռնարկել՝ Ադրբեջանի ուղիղ պատվերով:
Հիշեցնեմ նաեւ, որ Ալիեւի հրահանգով այս արշավի մեկնարկը տված Փաշազադեն դեռ անցյալ տարվա մայիսին ասել էր. «Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարեւան բոլոր տարածաշրջանային երկրների համար․․․»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: