«Միլան, «Ալկմար» և ոչ միայն. հայտնի են «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցները Եվրոպայի լիգայում

Բաժանորդագրվել

Հայկական ակումբը 4-ական հանդիպում կանցկացնի Երևանում և արտագնա խաղերում:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայտնի են «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցները ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

«Արարատ-Արմենիա»-ն 4 հանդիպում կանցկացնի սեփական հարկի տակ «ԱԶ Ալկմար»-ի (Նիդեռլանդներ), «Սպարտա»-ի (Չեխիա), «Ցելյե»-ի (Սլովենիա), ՆԵԿ-ի (Նիդեռլանդներ) հետ։

Արտագնա խաղերում Հայաստանի չեմպիոնը կմրցի «Միլան»-ի (Իտալիա), «Զալցբուրգ»-ի (Ավստրիա), «Յագելոնիա»-ի (Լեհաստան), «Տորենսե»-ի (Պորտուգալիա) հետ։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր էր նվաճել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում Ռումինիայի «Ունիվերսիտատյա Կրայովայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:1, 1:0)։

Leave a comment