16:16 28.08.2026 (Թարմացված է: 16:17 28.08.2026)
Բաժանորդագրվել
Օջախի 23 կմ խորությամբ և 3.2 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է ժամը 9:45-ին:
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Վրաստանի և Ադրբեջանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:
3,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները Ադրբեջանում՝ Վրաստանի սահմանից 2 կմ հեռավորության վրա, գրանցվել են ժամը 9:45-ին:
Երկրաշարժի օջախը գտնվել է 23 կմ խորության վրա: