Քաղաքականություն
28.08.2026 | 15:27
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի անվտանգության ծառայության «Ալֆա» հատուկ ստորաբաժանման զինծառայողները Սարատովի մարզի Էնգելս քաղաքում խոցել են ռմբակոծիչ-հրթիռակիրը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Ռուսաստանի Էնգելս քաղաքում Ուկրաինայի Անվտանգության ուժերի «Ալֆա» ստորաբաժանման զինծառայողները խոցել են ՏՈւ-95ՄՍ հրթիռակիրը։ Հենց այսպիսի ինքնաթիռներն են հարվածներ հասցնում Ուկրաինային»,- գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։
Նա նաև նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է առաջնագծից 1000 կմ հեռավորության վրա, և «արդարացի պատասխաններ են տվել Սև ծովում ռուսական պատերազմին»։
Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել Էնգելսին հասցված հարվածը։ Գիշերը Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել էր անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի մասին, իսկ մոնիթորինգային ալիքները գրել էին մարզում պայթյունների և հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի