«Վնասվածք կա, բայց աշխատանք ընթանում է». Ադելիա Պետրոսյանի նոր մարզիչը գնահատել է վիճակը

https://arm.sputniknews.ru/20260828/vnasvatsq-ka-bajc-ashkhatanq-yntanum-e-adelia-petrvosjani-nvor-marzichy-gnahatel-e-vitshaky-106219586.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99030056_529:0:3258:2047_1920x0_80_0_0_ad310b448666d93e869355066c75da25.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ադելիա պետրոսյան, գեղասահք

ադելիա պետրոսյան, գեղասահք

Բաժանորդագրվել

Գեղասահորդուհին ավելի վաղ հայտնել էր, որ մարզվելու է Իննա Գոնչարենկոյի ղեկավարությամբ:

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Գեղասահքի Ռուսաստանի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանի նոր մարզիչ Իննա Գոնչարենկոն գնահատել է նոր մրցաշրջանին մարզուհու պատրաստվածությունը: Այդ մասին նա պատմել է «Sport24» պարբերականին։

Ադելիա Պետրոսյանն օգոստոսի 20-ին հայտնել էր մարզիչ Էթերի Տուտբերիձեի հետ համագործակցության դադարեցման մասին, որի մոտ մարզվում էր 2019 թվականից:

Գոնչարենկոյի խոսքով՝ 19-ամյա գեղասահորդուհին վնասվածք ունի, և այդ հարցը կլուծվի առաջիկայում, իսկ այժմ աշխատանք է տարվում բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի հետ. Ադելիան կատարում է բժիշկների կողմից առաջարկվող վարժությունները:

«Ինչպես հասկանում եմ, այլևս անելիք չկա, բայց ես բժիշկ չեմ։ Խնդիրը գլոբալ առումով կլուծվի առաջիկայում», — նշել է Գոնչարենկոն։

Մարզիչը նշել է, որ գեղասահորդուհին նաև սովորում է Ռուսաստանի թատերարվեստի ինստիտուտում (ГИТИС)՝ բալետմայստերական ֆակուլտետում: Պետրոսյանին շատ է դուր գալիս համատեղել ուսումն ու մարզումները, այնպես որ դա խնդիր չէ։

Օգոստոսի 26-ին Ադելիան հայտնել էր, որ նոր մրցաշրջանում կմարզվի Գոնչարենկոյի ղեկավարությամբ: Պետրոսյանը ասել է, որ աշնանային սեզոնի համար արդեն պատրաստ է Անժելիկա Կռիլովայի բեմադրած կարճ ծրագիրը, իսկ ազատ ծրագիրը նախապատրաստական փուլում է:

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը պատմել էր, որ մարզուհին նոր մրցաշրջանին լիարժեք նախապատրաստություն չի անցել ազդրի հետ կապված խնդիրների և ուսման վրա կենտրոնանալու մտադրության պատճառով: Պետրոսյանի հեռանալու ֆոնին Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Ալեքսանդր Ժուլինը ենթադրություն է հայտնել, որ գեղասահորդուհու որոշումը կարող է կապված լինել Էթերի Տուտբերիձեի խումբ Ալեքսանդրա Իգնատովայի (Տրուսովա) վերադարձի հետ, որի մասին հայտնի է դարձել հունիսին:

Ադելիա Պետրոսյանը 19 տարեկան է: Փետրվարին նա Իտալիայի ձմեռային Օլիմպիական խաղերում զբաղեցրեց վեցերորդ տեղը։ Գեղասահորդուհին Ռուսաստանի եռակի չեմպիոն է և Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի եռակի հաղթող:

Leave a comment