https://arm.sputniknews.ru/20260828/eatm-arevtrajin-shukan-shurj-25-mlrd-mard-e-yndgrkum-overchuk-106218237.html
ԵԱՏՄ առևտրային շուկան շուրջ 2,5 մլրդ մարդ է ընդգրկում․ Օվերչուկ
ԵԱՏՄ առևտրային շուկան շուրջ 2,5 մլրդ մարդ է ընդգրկում․ Օվերչուկ
Sputnik Արմենիա
Կառավարության ղեկավարի տեղակալի խոսքով՝ ոչ ոք չէր էլ մտածում նման թվերի մասին 2014 թվականին, երբ նախապատրաստվում էր Եվրասիական տնտեսական միության մասին… 28.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-28T15:08+0400
2026-08-28T15:08+0400
2026-08-28T15:08+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ալեքսեյ օվերչուկ
շուկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_0:160:3072:1888_1920x0_80_0_0_fd19dfb33a6df7e0e2da05ab78b64f5a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրների սպառման շուկան շուրջ 2,5 միլիարդ մարդ է ընդգրկում։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։Կառավարության ղեկավարի տեղակալի խոսքով՝ ոչ ոք չէր էլ մտածում նման թվերի մասին 2014 թվականին, երբ նախապատրաստվում էր Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը։«Աշխարհն այլ էր, և մենք էլ էինք այլ։ Եվ շատերի հայացքներն այլ էին, ԵԱՏՄ-ի հանդեպ ակնկալիքները նույնպես հավանաբար այլ էին։ Այսօր հետ նայելիս ոմանք ԵԱՏՄ-ն երևի դիտարկում էին որպես Եվրոպական միության հետ մերձեցման աստիճան, ինչ-որ մեկն էլ ասում էր, թե Ռուսաստանը փորձում է վերականգնել Խորհրդային Միությունը»,- ասել է նա։Օվերչուկն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն կառուցվել է չորս ազատությունների՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի շուրջ, որոնք դրված են եղել նրա հիմքում։Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը կհակասի նրա ժողովրդի երկարաժամկետ շահերին։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 24-ին հայտարարեց, որ Հայաստանն առաջիկայում պաշտոնական դիմում կներկայացնի ԵՄ–ին անդամակցելու համար։Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_5fde3e119cadce7fbb868105e9d29598.jpg.webp
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ալեքսեյ օվերչուկ, շուկա
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ալեքսեյ օվերչուկ, շուկա
Կառավարության ղեկավարի տեղակալի խոսքով՝ ոչ ոք չէր էլ մտածում նման թվերի մասին 2014 թվականին, երբ նախապատրաստվում էր Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրների սպառման շուկան շուրջ 2,5 միլիարդ մարդ է ընդգրկում։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«4 միլիարդ մարդ են նշում։ Ես ավելի զուսպ եմ գնահատում։ Բայց 2,5 միլիարդը իրական է, դա այն է, ինչ այսօր ունենք, այն, ինչի շուրջ այսօր բանակցություններ ենք վարում՝ մոտավորապես 2,5 միլիարդ մարդ։ Այսինքն՝ սա դառնում է իրականություն»,- հայտարարել է փոխվարչապետը՝ ելույթ ունենալով «Ռոսիա» ազգային կենտրոնում։
Կառավարության ղեկավարի տեղակալի խոսքով՝ ոչ ոք չէր էլ մտածում նման թվերի մասին 2014 թվականին, երբ նախապատրաստվում էր Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը։
«Աշխարհն այլ էր, և մենք էլ էինք այլ։ Եվ շատերի հայացքներն այլ էին, ԵԱՏՄ-ի հանդեպ ակնկալիքները նույնպես հավանաբար այլ էին։ Այսօր հետ նայելիս ոմանք ԵԱՏՄ-ն երևի դիտարկում էին որպես Եվրոպական միության հետ մերձեցման աստիճան, ինչ-որ մեկն էլ ասում էր, թե Ռուսաստանը փորձում է վերականգնել Խորհրդային Միությունը»,- ասել է նա։
Օվերչուկն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն կառուցվել է չորս ազատությունների՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի շուրջ, որոնք դրված են եղել նրա հիմքում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը կհակասի նրա ժողովրդի երկարաժամկետ շահերին։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: