Ռուսաստանում «Վիքիպեդիա»-ն դադարել է բացվել

Քաղաքականություն

28.08.2026 | 14:15

Ռուսաստանում օգտատերերը հայտնել են «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարան մուտք գործելու հետ կապված խնդիրների մասին։ Այս մասին են վկայում Сбой. РФ և Detector404 կայքերի տվյալները, գրում է Meduza-ն։

«Վիքիպեդիա»-ի չբացվելու մասին հաղորդագրությունները սկսել են ստացվել օգոստոսի լույս 28-ի գիշերը։ Պատճառը հայտնի չէ։

OONI Explorer-ի տվյալներով՝ առավոտյան ժամը 9-ի դրությամբ՝ կայքի ռուսալեզու տարբերակին հասանելիության խափանումների մասնաբաժինը կազմել է 100%, իսկ անգլալեզու տարբերակինը՝ 75%։ Ավելի ուշ ռուսալեզու տարբերակին հասանելիության խափանումների մասնաբաժինը նվազել է՝ հասնելով 62%-ի։

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Վիքիպեդիա» կարելի է մուտք գործել VPN-ի միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment