Adidas-ը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի նոր գնդակը. ԼՈՒՍԱՆԿԱՐ

ՈՒԵՖԱ-ն և Adidas-ը ներկայացրել են Չեմպիոնների լիգայի տղամարդկանց և կանանց մրցաշարի նոր գնդակները։

«Ոգեշնչված այն գաղափարով, որ չեմպիոն դառնում են այն ժամանակ, երբ ոչ ոք չի նայում, Չեմպիոնների լիգայի պաշտոնական գնդակը գովաբանում է այն անտեսանելի աշխատանքը, որը սահմանում է հաջողությունը։ Գնդակի դիզայնը հիմնված է ցուրտ ու մառախլապատ առավոտյան մարզվող խաղացողների պատկերի վրա: Ֆուտբոլի դաշտի վրայից ցրվող մառախուղը վերածվում է նվիրվածության, հավակնության և նվաճումների տեսողական մարմնավորման։

Սպիտակ ֆոնի վրա մետաղական տարրերը խորություն և չափս են հաղորդում գնդակին, մինչդեռ մառախուղն անցնում է Չեմպիոնների լիգայի աստղերի միջով՝ անդրադարձնելով և բեկելով լույսը և ստիպելով յուրաքանչյուր աստղի փայլել վառ գույների պոռթկումներով»,- նշված է ՈՒԵՖԱ-ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment