Իմերեթիում ուժեղ անձրևների հետևանքով տներ, ճանապարհներ և կամուրջներ են ջրի մեջ հայտնվել (տեսանյութ)

Վրաստանի Իմերեթիում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են ջրի մեջ հայտնվել։

Բաղդատիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով տներ, ճանապարհներ, կամուրջներ և գյուղատնտեսական հողեր։ Ներգեեթի բնակավայրում սողանք է տեղի ունեցել, գրել են ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

1300 ընտանիք մնացել է առանց գազի, իսկ 700-ը՝ առանց էլեկտրաէներգիայի։ 

Leave a comment