Գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (28.08-02.09.2026թ.)

 

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 28-ին կեսօրից հետո, 29-31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։

 

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 28-ին կեսօրից հետո, 29-31-ին, սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 2- ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին`հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

 

Երևան քաղաքի օգոստոսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        40.1°C (1998թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա             10.5°C (1983թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       24.7°C

Leave a comment