Պատմության մեջ առաջին անգամ Անդորրան ակումբ կունենա եվրագավաթների հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անդորրան ներկայացնող «Ինտեր Էսկալադեսը» հասել է պատմական հաջողության ու նվաճել Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր:

Որակավորման փուլի փլեյ-օֆֆում «Ինտեր Էսկալադեսը» հետխաղային 11-մետրանոցներով հաղթել է Կոսովոյի չեմպիոն «Դրիտային»: Առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ Անդորրայում կայացած պատասխան խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:

Պատմության մեջ առաջին անգամ Անդորրան ներկայացուցիչ կունենա եվրագավաթների հիմնական փուլում:

«Ինտեր Էսկալադեսը» պայքարը սկսել էր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլից, որտեղ երկու անգամ հաղթել էր էստոնական «Ֆլորային» (2:0, 4:0):

Դավիթ Եղիազարյան

Leave a comment