https://arm.sputniknews.ru/20260828/ruserenvov-usucman-dasarannerum-ka-5-427-erekhaji-yndunelutjun-zhanna-andreasjan-106213904.html
Ռուսերենով ուսուցման դասարաններում կա 5 427 երեխայի ընդունելություն. Ժաննա Անդրեասյան
Ռուսերենով ուսուցման դասարաններում կա 5 427 երեխայի ընդունելություն. Ժաննա Անդրեասյան
Sputnik Արմենիա
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ հատկապես 1–ին և 10–րդ դասարանցիների ընդունելությունը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 5–ը։ 28.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-28T13:15+0400
2026-08-28T13:15+0400
2026-08-28T13:15+0400
հայաստան
ժաննա անդրեասյան
ռուս
ռուսերեն
դպրոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106210883_0:76:1253:781_1920x0_80_0_0_682dd8f5281a591900b49fe4dab6bd05.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում ոչ հայալեզու, մասնավորապես ռուսերենով ուսուցման դասարաններում կա 5 427 երեխայի ընդունելություն։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։Լրագրողներից մեկը նշեց, որ մեծ թվով ռուսներ Հայաստան են եկել մշտական բնակության, և հարցրեց` այդ առումով աշակերտների թիվը չի՞ ավելանում, կամ խնդիրներ չե՞ն առաջանում։Նա նշեց, որ հատկապես 1–ին և 10–րդ դասարանցիների ընդունելությունը մինչև սեպտեմբերի 5–ը շարունակվելու է։ Այդ իսկ պատճառով սեպտեմբերի առաջին օրերին միայն կունենան վերջնական պատկերը։Նախարարը հիշեցրեց, որ նախորդ ուսումնական տարում ՀՀ դպրոցներում սովորել է 424 939 աշակերտ, իսկ վերջին տարիներին սովորողների դրական դինամիկա կա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106210883_140:0:1253:835_1920x0_80_0_0_91f8c941bc823211240045e92de276de.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ժաննա անդրեասյան, ռուս, ռուսերեն, դպրոց
հայաստան, ժաննա անդրեասյան, ռուս, ռուսերեն, դպրոց
Բաժանորդագրվել
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ հատկապես 1–ին և 10–րդ դասարանցիների ընդունելությունը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 5–ը։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում ոչ հայալեզու, մասնավորապես ռուսերենով ուսուցման դասարաններում կա 5 427 երեխայի ընդունելություն։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Լրագրողներից մեկը նշեց, որ մեծ թվով ռուսներ Հայաստան են եկել մշտական բնակության, և հարցրեց` այդ առումով աշակերտների թիվը չի՞ ավելանում, կամ խնդիրներ չե՞ն առաջանում։
«Այս գործընթացն առաջիկա օրերին կամփոփվի, և մենք նկատում ենք որոշակի ակտիվություն հատկապես Երևան քաղաքում։ Նաև որոշակի իրավիճակային որոշումներ ենք կայացրել, որպեսզի երեխաների կրթության իրավունքը ապահովվի։ Եթե տվյալ շրջանում ռուսերենով սովորելու լիցենզիոն տեղերը սպառված են, ապա երեխաների ուսուցման հնարավորություն տալիս ենք, քանի որ այդ իմաստով այլընտրանքները հասանելի չեն, մոտ չեն, որպեսզի դրանք առաջարկվեն»,– հայտարարեց նախարարը։
Նա նշեց, որ հատկապես 1–ին և 10–րդ դասարանցիների ընդունելությունը մինչև սեպտեմբերի 5–ը շարունակվելու է։ Այդ իսկ պատճառով սեպտեմբերի առաջին օրերին միայն կունենան վերջնական պատկերը։
Նախարարը հիշեցրեց, որ նախորդ ուսումնական տարում ՀՀ դպրոցներում սովորել է 424 939 աշակերտ, իսկ վերջին տարիներին սովորողների դրական դինամիկա կա։