Արգենտինացի մասնագետ Կիլի Գոնսալեսը նշանակվել է MLS-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
63-ամյա մարզիչը պաշտոնը կստանձնի առաջիկա օրերին՝ ԱՄՆ-ում աշխատանքի իրավունք ստանալուց հետո։ Մինչև այդ թիմը կշարունակի գլխավորել արգենտինացի Գիլիերմո Օյոսը։
Արգենտինայի հավաքականի ու իտալական «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Կիլի Գոնսալեսը 2020 թվականից է զբաղվում մարզչական աշխատանքով: Նա գլխավորել է նաև արգենտինական «Ռոսարիո Սենտրալը», «Ունիոն Սանտա Ֆեն» և «Պլատենսեն»:
MLS-ի կանոնավոր առաջնությունում «Ինտեր Մայամին» 21 խաղից հետո 39 միավորով երկրորդ տեղում է Արևելյան կոնֆերենցիայում:
Դավիթ Եղիազարյան